00:00:00

Հրաչյա Հակոբյանը դատի է տվել չորս հոգու

15:33, 14 մայիս 2020 Իրավական

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, դատի է տվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քաղաքագետ Գագիկ Համբարյանին և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանին։ Ներկայացված հայցադիմումով Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել և ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունները։ Դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին և նույն օրը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։ Դեռևս չկա տեղեկատվություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը հերքել է այս տեղեկատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր