00:00:00

Արտոնություն «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին. Նոր սառնարանային տնտեսությունը թույլ կտա մինչեւ 14 ամիս պահել խնձորը թարմ վիճակում

18:35, 14 մայիս 2020 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն: Մասնավորապես, այդ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում 2020-ի մայիսի 22-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նշենք, որ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։ 2019 թ տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում  հիմնվել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաեւ նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով եւ 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020 թ-ի երրորդ եռամսյակում  եւ ավարտին կհասնի 2022թ-ին՝ խնձորի բերքի աճին համապատասխան: 1-ին փուլով կառուցվելիք 1.100 ք/մ մակերեսով սառնարանը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1,5 մլրդ ՀՀ դրամ,  որից 725 000 եվրոյին համարժեք՝ մոտ 435 մլն, ՀՀ դրամը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ լիզինգային սուբսիդավորվող ծրագրի շրջանակներում: Նմանատիպ սառնարանային տնտեսությունը նման տեխնոլոգիայով միակն է ՀՀ-ում եւ իր տեխնիկական տվյալների շնորհիվ հնարավորություն կտա մինչեւ 14 ամիս պահել խնձորը թարմ վիճակում: Այսպիսով խնձորի մեծածախ վաճառքը հնարավոր կլինի իրականացնել տնտեսապես ամենահարմար պահին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատելց «Գրին ֆարմեր» ընկերությանը ներմուծվող ապրանքների մաքսատուրքից: «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու խնձորի այգում սառնարանային տնտեսությանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ընկերությունը 2017 եւ 2018 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն որոնց շրջանակներում իրականացրել է 2 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծել 117 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում կատարվել է մոտ 550 մլն դրամի ներդրումներ՝ տեղանքի նախապատրաստման, ինֆրաստրուկտուրայի կառուցման աշխատանքների, ներառյալ ջուր, էլեկտրաէներգիա եւ գազ։ Նախատեսվում է կատարել եւս 950 մլն դրամի ներդրումներ, որից 515 մլն դրամի ձեռք է բերվելու սառնարանային տնտեսության սարքավորումներ եւ բաղկացուցիչ մասեր սեփական միջոցներով, իսկ 435 մլն դրամի (համարժեք է 725,000 եվրոյին) սառնարանային տնտեսության բաղկացուցիչ մասերը ձեռք է բերվելու ADVICE AND CONSULTING SRL  ընկերությունից լիզինգով՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համատեղ։ Ներկայումս առկա է 240 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 960 մլն դրամ, որից 726 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 234 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 339.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28.5 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր