00:00:00

62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

13:33, 14 մայիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երեւան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։ Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում: Երեւան քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր