00:00:00

Վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին եւ աղբյուրը․ Առողջապահության նախարարի տեղակալ

12:52, 14 մայիս 2020

Հայաստանում էպիդեմիան անցել է երրորդ փուլին, որը բնորոշվում է տարածվածությամբ եւ ըստ այդմ վերջին օրերին հնարավոր չի լինում կոնտակտավորին ու վարակի աղբյուրը պարզել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «Եթե էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականցնում եւ մարտին գտնվում էինք առաջին փուլում, ապա մեր էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդութունների արձանագրում, ներկայումս էպիդեմիան անցել ա 3-րդ փուլին, որը վերջին փուլն է եւ տարածվածությամբ է բնորոշվում, տեղի է ունենում հիվանդության համայնքային փոխանցում։ Եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, վերջին օրերին՝ կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին եւ աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ պատճառով հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետ։ Լենա Նանուշյանի խոսքով՝ իրենք բոլոր ջանքերն ուղղում են, որ կարողնանան կառավարել էպիդեմիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր