00:00:00

Կառավարությունը Էջմիածնում 5 տարով անհատույց տարածք հանձնեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ին

12:03, 14 մայիս 2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ սեփականություն հանդիսացող Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 848 000 դրամ շուկայական արժեքով 394 քառ.մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց լիարժեքորեն եւ հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: «Երջանկության ճանապարհ» ԲՀԿ-ի կողմից ներկայացված գործարար ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի վերանորոգում, անվտանգության համակարգի տեղադրում, կահավորում, տրանսպորտային միջոցի ձեռքբերում, մասնագիտական թիմի ձեռքբերում, 18-65 տարեկան շուրջ 40 շահառուի ցերեկային զբաղվածության ապահովում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00՝ վերջիններիս անվճար փոխադրում ցերեկային կենտրոն եւ հակառակ ուղղությամբ, երեքանգամյա սննդի տրամադրում: Միաժամանակ կիրականացվի Շահառուներին վարվեցողության կանոնների, համակարգչային գիտելիքների, հասարակության մեջ ինտեգրվելու, ինքնուրույն կարիքները հոգալու եւ այլ հմտություններ ձեռք բերելու ուսուցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր