00:00:00

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից․ ովքե՞ր կստանան մանդատները

11:42, 14 մայիս 2020

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։ «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր