00:00:00

Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է Ջիանի Բուքիքիոյին

10:18, 14 մայիս 2020 Իրավական

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։ Ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր