00:00:00

ՀՖՖ տեխնիկական տնօրենը Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

23:40, 13 մայիս 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու, Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ինկայացած խաղին, որտեղ գլկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս: «Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից հինգ օր անց սկսեցի ինձ վատ զգալ և հազալ: Դժվար շրջան էր, սակայն կարողացա հաղթահարել վիրուսին: Իմ հանգստության համար նաև թեստ կհանձնեմ»,-ասել է Մելենդեսը: Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին` Մելենդեսը շեշտել է, որ հայկական թիմին իսպանացի մասնագետի պես մեկն է պետք, ով բնածին հաղթող է: «Մենք պայքարելու ենք Մունդիալ-2022-ին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր