00:00:00

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի մասին

23:28, 13 մայիս 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Սիվիլնեթ»-ի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին: «Թվերի աճն, իհարկե, բազմաթիվ գործոններից է կախված՝ սկսած սահմանափակումների վերացումից, վերջացրած աղբյուրների բազմազանությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, իհարկե, մենք հասկանում ենք որ սահմանափակումների թուլացումը հնարավոր է, որ բերի նման սցենարի, սակայն չթուլացնել մենք չէինք կարող, որովհետև ինչքան էլ որ կարևոր է համաճարակը կառավարելի պահելը, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ երկիրը սկսի ավելի բնականոն հունով ապրել՝ պահելով կառավարելիությունը»,- ասել է Թորոսյանը: Մանարամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր