00:00:00

Գորիսում կորոնավիրուսով վարակված 40-ն անց կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Երեւան. Armlur.am

22:23, 13 մայիս 2020

Գորիսում կորոնավիրուսով վարակված 40-ն անց կնոջը ուղղաթիռով տեղափոխել են  Երեւան։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը: Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշմամբ։ Այնուհետև կնոջ վիճակը վատթարացել է և նրան ուղղաթիռով տեղափոխել են Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում հաստատվել էր ապրիլի 27-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր