00:00:00

Ադրբեջանի ՄԻՊ-ի արձագանքը ցույց է տալիս, որ Բաքվին մարդիկ ընդհանրապես չեն հետաքրքրում. Աննա Կարապետյան

19:46, 13 մայիս 2020 Իրավական

Ադրբեջանի ՄԻՊ-ի արձագանքը Հայաստանի իր գործընկերոջ խոսքերին հերթական անգամ ցույց է տալիս, որ Բաքվին այս հակամարտության մեջ մարդիկ ընդհանրապես չեն հետաքրքրում, իր համար սա տարածքի կռիվ է: Այդ մասին ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը Աննա Կարապետյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե կան արդյոք շփումներ և քննարկումներ ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ ասել էր, որ ուղիղ շփումներ չկան: Միաժամանակ, նա միջազգային հարթակներում մշտապես պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու և քննարկելու այս կամ այն հարցը: Թաթոյանն ընդգծել է, որ Արցախին վերաբերող հարցերի քննարկումներին պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը: Ադրբեջանի ՄԻՊ-ն այս խոսքերը որակել է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում և Հայաստանի օմբուդսմենի հետ քննարկումը հնարավոր է համարել միայն հակամարտության կարգավորումից հետո:
«Ադրեջանական կողմը, հերթական անգամ, այս անգամ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով հավատարիմ մնալով ագրեսիվ իր հռետորաբանությանը, ցույց է տալիս, որ հակամարտության մեջ իրենց համար մարդիկ ու մարդկանց ճակատագրերը կարևոր չեն: Սա իրենց համար պայքար է տարածքի համար, նույնիսկ՝ տարածքի առանց մարդկանց»,- ասել է Կարապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր