00:00:00

Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքները ԵՄ-ից նոր գյուղտեխնիկա՝ 11 մոտոբլոկ են ստացել

20:23, 13 մայիս 2020

Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքներում հողագործներն այսօրվանից աշխատանքային նոր գործիք կկիրառեն՝ մոտոբլոկ: Դրանք փոքրածավալ հողագործական մեքենաներ են, որոնց օգտագործումը և հեշտ է, և ճկուն: Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 15 գյուղական բնակավայրի համար այսօր 11 նման մեքենա հատկացվեց: Սարապատին 5 մոտոբլոկ տրամադրվեց, 6-ը՝ Գոգովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ բնակավայրերի համար: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի համարվող արտադրողները: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը՝ գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու առումով: «Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազմակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինել ինքնաբավ և կայուն», - ելույթի իր խոսքում ասաց  ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ծրագիր իրականացումը համարեց տեղին ու ժամանակին մեկնված օգնության ձեռք: «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ: Հենց այս տեսանկյունից առաջնային են գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։  Ուրախ եմ, որ ԵՄ մեր գործընկերներն արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր,  համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»,- ասաց նա։ Նվերները ստանալուց և հուշագրերը կնքելուց հետո հետո հերթը մոտոբլակի կիրառմանն էր: ԵՄ ներկայացուցիչները մասնագետների օգնությամբ բացատրեցին, թե ինչպես պետք է աշխատեցնել մոտոբլոկն ու անվտանգության ինչ նկատառումներ են պետք հաշվի առնել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր