Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։
«USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- ասված է դեսպանատան գրառման մեջ:«Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում»,- նշված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ֆեյսբուքյան էջում:Նշված է նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին՝ մշակելու և իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ։
«ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանին՝ ունենալու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ և շարունակում է նպաստել ընտրական ինստիտուտների ամրապնդմանը, աջակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:Ունենալով մեր հայ գործընկերների՝ կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառությունը՝ նպաստում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զարգացմանը։
Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների մեծ շրջանակի՝ տեղեկացնելու, ներգրավելու և քաղաքացիներին զինելու անհրաժեշտ գիտելիքներով՝ դառնալու երկրի ժողովրդավարական ապագայի ակտիվ մասնակիցներ»,- ասված է գրառման մեջ։