00:00:00

Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանն ԱԺ միջանցքում «հաշիվներ» են պարզում

12:38, 13 մայիս 2020

«Դուրս եկեք փողոց որպես ավագանի, որպես երևանցի, դա ձեր կուսակցական դիրքորոշումը թող չլինի»,-  2018-ի իր գրառումը լրագրողների համար կարդաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան Էդմոն Մարուքյանի ասածի, թե ինքը ստել է ԱԺ ամբիոնից, և որևէ ապացույց չկա, որ նամակ է գրել ու խնդրել հեղափոխության օրերին խորհրդարանում ելույթ ունենալու փոխարեն դուրս գալ փողոց։ «Սա այն օրն է, երբ մեր վրա նռնակներ են նետվել, երբ ես հիվանդանոց եմ ընկել»,-  հավելեց փոխխոսնակը՝ պնդելով, որ կարող է իր յուրաքանչյուր ասած ապացուցել։ Սիմոնյանը նշեց, սակայն, որ չի կարող Մարուքյանի և Միքայել Մինասյանի լուսանկար ցույց տալ՝ ապացուցելու, որ նրանք համագործակցում են։ «Ինքը չի վախենում, չի զսպում իրեն, Խաչատրյան Գագիկի անունն է տալիս, մյուսների անունն է տալիս, բայց լսե՞լ եք, որ ինքը երբևէ Միքայել Մինասյանի անունը տա, բացի նրանից, որ ասի՝ գնացեք ապացուցեք»,- նշեց Սիմոնյանը։ Այդ ընթացքում Սիմոնյանին մոտեցած Էդմոն Մարուքյանին ԱԺ փոխխոսնակը նույնպես ցույց տվեց գրառման լուսանկարը, որին Մարուքյանը չհամաձայնեց։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/243458523543581/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր