00:00:00

«Իրավունք». Պարզ չէ, թե ինչ սկզբունքով են որոշում՝ մեքենաներից որն իրավունք ունի հատել հայ-վրացական սահմանը

13:55, 13 մայիս 2020 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի, ով դժգոհում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս մարդատար մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում: Մեր զրուցակցի խոսքով. «Ուրբաթ օրը որոշել էի գնալ Թբիլիսի՝ ծանր վիճակում գտնվող հարազատիս տեսակցելու: Գիտեի, որ մարդատար մեքենաների նկատմամբ չկա սահմանափակում: Բայց սահմանին պարզվեց, որ մարդատար մեքենաները ճանապարհում են` ըստ հայեցողության: Չգիտեմ, թե ինչ մոտեցումով են որոշում՝ որ մեքենան թույլ տան սահմանը հատի, որին՝ ոչ: Մի շարք մեքենաներ, առանց որեւէ խոչընդոտի, շարունակեցին ճանապարհը: Մեզ, առանց որեւէ բացատրության, պահանջեցին վերադառնալ: Ինչո՞ւ, անհասկանալի է: Մինչդեռ եթե պաշտոնական հստակեցում լիներ, որ այս-այս չափանիշներին չբավարարելու դեպքում հնարավոր չէ սահմանը հատել, գոնե այդքան գումար ու ժամանակ չէինք վատնի՝ անիմաստ սահման հասնելու եւ վերադառնալու համար»: Թե ինչ են մտածում կառավարությունում եւ ԱԳՆ-ում այս վիճակի մասին, կփորձենք ներկայացնել առաջիկայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր