00:00:00

Տեսակապի ձևաչափով կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

22:49, 12 մայիս 2020

Տեսակապի ձևաչափով այսօր՝ մայիսի 12-ին, տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Ըստ աղբյուրի՝ նիստի օրակարգում տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր են եղել: Բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»: Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրել են 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ ԱՊՀ պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, ԱՊՀ պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր