Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Միքայել Մինասյանն իր խոսքում նշում է, որ մի շարք հարցեր է ստացել, և դրանք ամփոփում է մեկ պատասխանում: «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:
Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ»:
Տեսանյութում Միքայել Մինասյանն անդրադարձավ վերջերս հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։
Մինասյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ, եւ փորձում է այնպիսի կարողություն դիզել, որը իրեն թույլ կտա պահպանել կյանքի որակը իշխանությունը կորցնելուց հետո։ «Դրա համար Հայաստանը ներքաշել է մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի, որը ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը, եւ աղմուկը դեռ շատ- շատ կլսենք։ Ես իհարկե խոսում եմ այդ հայտնի ծխախոտով ինքնաթիռի մասին»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը փակվի։ Իսկ պատմությունը ըստ նախկին դեսպանի հետեւյալն է․«Հայաստանից մեկնում է ինքնաթիռ՝ Զվարթնոցից, որը ըստ փաստաթղթերի պետք է գնար Աղֆանստան, որովհետեւ մեջի ապրանքը՝ ծխախոտը պետք է վաճառվեր Աղֆանստանում։ Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աղֆանստանից երեւի թե ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող օդանավակայանում՝ Կրասնոդարի օդանավակայանում, և ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալում են եւ սկսվում քրեական գործ»,- շարունակում է Միքայել Մինասյանը, հարցադրում անելով, ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Նիկոլ Փաշինյանը։ Մինասյանը մեկնաբանում է․ «Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է ծխախոտը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու: Այս փաստերն ունեն ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ՀՀ հատուկ ծառայությունները 20-25 օր է Հայաստանի իշխանությունները զբաղված են հետքերի ոչնչացմամբ: Հետևաբար Սիփանը, երբ դա կազմակերպում է, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է, որ որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի մաքսային դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշան» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա դիմում է Աննային և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան: Իսկ որտեղի՞ց են իմանում ռուսները․ ռուսներն իմանում են ՀՀ-ի ԱԱԾ-ից, որովհետև կոլեգաների միջև կա պայմանավորվածություն օպերատիվ տվյալների փոխանակման մասին: Հայերն իմանում են, հայտնում են կոլեգաներին և դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի իրավիճակում, որից հետո սկսվում է ջարդ Ազգային անվտանգության ծառայությունում»,-ասաց Մինասյանը: Ըստ նրա 20 բարձրաստիճան սպաներ դիմումներ են գրել ԱԱԾ-ից։
Եզրափակելով Մինասյանն ասաց, որ Փաշինյանը հիմա փորձում է ԱԱԾ-ում չիստկա անել, եւ թղթերը շտկել։ Բացի այդ փորձ է արվում ռուսների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, հետագայում ինչ-որ բան զիջելու պայմանով։
Մինասյանը նաեւ ասաց, որ հնարավոր չէր, որ այդ ապրանքը գնար Աղֆանստան, որովհետեւ ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ աղֆանական օրենսդրությամբ ապրանքանիշի վրա պետք է լիներ տվյալ երկրի գրությունը։