00:00:00

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցված քրգործով մեղադրյալ չկա․ ՀՔԾ

19:51, 12 մայիս 2020 Իրավական

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Նշենք, որ վերջիններիս  հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր