00:00:00

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

18:17, 12 մայիս 2020

168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տեղեկությունը հաստատեց Պետական պահպանության ծառայության 168.am-ի աղբյուրը՝ հրաժարվելով թիկնապահի անունը նշել։ Նշենք, որ մենք հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի նոր թեստ հանձնել է, եթե՝ այո, ի՞նչ պատասխան է ստացվել։ Ի դեպ, քիչ առաջ լուր տարածվեց, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և այսօր թեստավորվել են վարչության աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր