00:00:00

Արցախում առկա կորոնավիրուսային օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ է թեստավորվել

16:10, 12 մայիս 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ էին մտցվել Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքներում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում: Տեղեկացնենք, որ առ այսօր իրականացվել է 434 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր