00:00:00

«Բարձր եմ գնահատում համագործակցությունը հայկական զինված ուժերում». Արտակ Դավթյան

15:41, 12 մայիս 2020

Իմ այցի նպատակը մեկն է՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ ունեցած մեր համագործակցության խնդիրների հստակեցումը և ճշտումը: ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքով՝ ԱՀ նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հայկական զինված ուժերին: «Համագործակցությունը բարձր եմ գնահատում: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել նոր սպառազինության ռազմական տեխնիկայի կիռաման փորձերին: Պետք է առավել շատ ուսումնասիրենք նոր սպառազինության կիրառման հնարավորությունները»,-մասնավորապես ասել է Ա. Դավթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր