00:00:00

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը վաճառել է թիմը, հիմա չի ճանաչում իր ստորագրած փաստաթղթերը

15:52, 12 մայիս 2020

Հայկական ֆուտբոլում թեժ կրքեր են։ Երկու ամիս առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և կարող է փակվել։ Հետո տեղեկություն հայտնվեց, որ թիմը վաճառվել է։ Օրերս ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը իր հարցազրույցում հերքեց, որ պայմանագիր է ստորագրել ու փոխանցել ակումբը։ NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստաթղթեր, որտեղ երևում է, որ գործարք է տեղի ունեցել Արթուր Սողոմոնյանի ու հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսի միջև։ Սողոմոնյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերը, որից շաբաթներ անց մտափոխվել է ու ցանկացել վերադարձնել թիմը։ Մեր ձեռքի տակ են հայտնվել նաև գործարարների միջև եղած նամակագրության որոշ հատվածներ, որոնցում Սողոմոնյանը հոլանդացի գործարարին առաջարկում է վերցնել նաև «Փյունիկի» մանկապատանեկան  ակադեմիան, իսկ մի քանի օր անց խնդրում է իրեն ներել, վերադարձնել թիմը և շնորհակալություն է հայտնում դժվարին պահին իրեն օգնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր