00:00:00

Բերման են ենթարկել Մանուել Մանուկյանին եւ նրա հարազատ եղբորը. ցուցարար

15:30, 12 մայիս 2020 Իրավական

Հարգարժան Մարդու իրավունքների պաշտպան, քեզ պատեպատ ես տալիս, թե ատելություն կա, դու ինքդ ջուր ես լցնում այդ ջրաղացին, պարոն Թաթոյան։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ոստիկանության կենտրոնի բաժնի առաջ ասաց վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների դեմ բողոքող քաղաքացիներից Գեւորգ Հովհաննիսյանը։ «Բերման են ենթարկել Մանուել Մանուկյանին եւ նրա հարազատ եղբորը»,– ասաց նա Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո նրանք եւս շտապեցին ոստիկանության բաժին, ոչտեղից քաղաքացինն ուղիղ եթերում զանգահարեց ՄԻՊ–ի գրասենյակ, որտեղից տվյալները գրանցելուց հետո, պատասխանեցին, որ կքննարկեն եւ կապ կհաստատեն քաղաքացու հետ։ Մի քանի րոպե անց, քաղաքացուն տեղեկացրին, որ ՄԻՊ–ի գրասենյակից կժամանեն։ Հավհաննիսյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց նրան, որ ոչ մի պատգամավոր չարձագանքեց միջադեպին. «Արձագանքեց միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ մեր միջոցներով փաստաբանի ներկայությունն էլ կապահովենք, Մանուել Մանուկյանի իրավունքները պաշտպանելու համար։ Ցավոք սրտի՝ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում նմանատիպ միջոցառման առնչությամբ մեր օրենսդիր մարմնի, որեւէ ներկայացուցիչ, որեւէ ձեւով, որեւէ ներկայություն չի ապահովում։ Խնդում եմ հետեւությունները դուք արեք, դուք որոշեք մոտակա ժամանակները՝ ընտրություններին, ում եք քվե տալուում եք իրավունք տալու ներկայացնե ձեր շահերը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տասնյակ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականցնում Կենտրոնական բանկի առջեւ ընդեմ վարկային կազմակերպությունների տրամադրած տոկոսադրույքների դեմ։ Նրանք հանդիպում պահանջեցին ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն ոստիկանները փոխանցեցին, որ ԿԲ–ից հայտնել են, որ միայն 1 քաղաքացի կարող է ներս մտնել եւ հանդիպել իրենց հետ, ինչին քաղաքացինեը բացասական պատասխան տվեցին։ Ավելի ուշ ոստիկանները ուժի գործադրմամբ քաղաքացիներին բերման ենթարկեցին։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները երեկ էլ էին գնացել Կենտրոնական բանկի ոռջու եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրել, ասելոբ, որ պատրաստ են անգամ նստացույց անել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր