00:00:00

Կռվի ժամանակ 37-ամյա բնակիչը բահով հարվածել է համագյուղացու գլխին եւ հասցրել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս

15:24, 12 մայիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների հետ, բահով հարվածել է նրա գլխին ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր