00:00:00

Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք. Լիլիթ Մակունց

14:00, 12 մայիս 2020

Սասուն Միքայելյանի երեկ ամբիոնից ունեցած ելույթը բավականին հստակ էր, նա հիշեցնում էր,թ ե ինչ է տեղի ունեցել նախկինում, ես նրա ասածը  չեմ ընկալել որպես սպառնալիք, երբ նա ասում էր՝ կամ ներողություն պետք է խնդրի, կամ լավ չի լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ես դա ընկալել եմ որպես բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե պարոն Մարուքյանի, թե ԼՀԿ հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»,-ասաց Մակունցը: Նշենք, որ  երեկ իր ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի եղբոր գրառմանը, որտեղ նա իրեն հայհոյել էր, հայտարարել է. «Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե  դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, դուք գիտեք ես ով եմ, լավ բան չի սպասվում քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, վեր կենաս աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր