00:00:00

Մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին. Արման Թաթոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

12:13, 12 մայիս 2020

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: ՄԻՊ-ին փորձեց սաստել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ «Պարոն Թաթոյան, ես առաջարկում եմ պատգամավորների հետ խոսելիս ուրիշ ձևով խոսել»: Արման Թաթոյանը շարունակեց. «Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատավության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր