00:00:00

«Փաստ».Հնարավոր է՝ վարկաբեկելով չբավարարվեն

09:50, 12 մայիս 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես են եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով: Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը քննության առավ մայիսի 8-ին, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Այս օրերին իշխանամերձ որոշ շրջանակներ, ինչպես նաեւ իշխանության առանձին սատելիտներ տեղեկատվական տարբեր հարթակներով հետեւողականորեն փորձում են տարբեր տեղեկություններ ու նյութեր «պեղել» (այդ թվում՝ տարիներ առաջ հրապարակված), որոնք այս կամ այն կերպ կարող են վարկաբեկել ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետներին: Նպատակն է՝ այնպիսի տպավորություն ձեւավորել, թե նրանք հեղինակություն չեն վայելում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր