00:00:00

Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք. Արա Զոհրաբյանը՝ իշխանություններին

00:14, 12 մայիս 2020

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր խորհրդարանում վավերացված  Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման հրատապությանը և հարցադրում կատարել, թե ինչու է այն հրատապ կարգով ընդունվեց՝ առանց հանրային քննարկումներ կազմակերպելու: Փաստաբանների պալատի նախագահի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստոր. «ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել:
Եթե պետք է ճնշել որևէ անձի կամ մարմնի, ապա ժողովրդի օգնությանն ու իմաստությանն են դիմում ու գործում են ժողովրդի անունից (օրինակ՝ ԱԺ, դատարաններ):
Եթե պետք է այնպիսի նախաձեռնություն առաջ տանեն, որտեղ այդ նույն ժողովուրդն այլ մոտեցում ունի, ապա ժողովուրդը զրկվում է իմաստությունից և դուրս է մղվում այդ գործընթացներին մասնակցելուց (օրինակ՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա): Չնայած հանուն արդարության պետք է նշեմ, որ որոշ գործընթացներ վարչապետը կասեցրել է ժողովրդի «ճնշման» ներքո: Եթե որևէ քաղաքացի, այդ թվում՝ մասնագետ, քննադատական կարծիք է հայտնում իշխանության նախաձեռնության վերաբերյալ, ապա որակվում է հակահեղափոխական՝ զուգորդված ֆեյքահարձակումներով կամ պետական «ուշադրությամբ»: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող որոշ անձինք չեն թաքցնում իրենց հակակրանքը այլ կարծիք ունեցողների նկատմամբ, վերջիններիս կարծիքները որակելով ապատեղեկատվական, մանիպուլյատիվ, մոլորեցնող և այլն: Ստամբուլյան կոնվենցիայի և Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ իմ կարծիքները նույնպես արժանացել են նման որակումների: Հիմա հարցերս ուղղում եմ այդ պաշտոնատար անձանց՝ - Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք. - Ինչո֩ւ է ձեզ խանգարում իմ կամ մի քանիսի տարբերվող կարծիքը և ինչ֩ու տարրական հարգանք չեք ցուցաբերում այլ անձանց կարծիքների հանդեպ. - Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան նախապես հանրային քննարկման չներկայացրեցիք, քաղաքակիրթ բանավեճեր չկազմակերպեցիք, մարդկանց մտահոգությունները չփարատեցիք. - Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունեցիք արտակարգ դրության պայմաններում, ո֩րն էր այդ շտապողականության նպատակը: Հիշեցնեմ ձեզ, որ դուք իշխանության եք եկել, որպեսզի ստորև նշված նվազագույն պայմաններն ապահովեք՝ - Ժողովրդավարական պետության գործունեության հիմնական սկզբունքը բազմակարծությունն է. - Ժողովրդավարական իշխանությունը հավասար չափով հաշվի է առնում բնակչության անհատական և ազգային առանձնահատկությունները. - Ժողովրդավարական ռեժիմը իշխանությունների (այդ թվում՝ գործադիր և օրենսդիր) ԻՐԱԿԱՆ տարանջատման հետևանք է. - Քաղաքացու անհատական իրավունքների և ազատությունների իրական երաշխիքները, ինչպես նաև պետության քաղաքականության մասին իր սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու նրա հնարավորությունը պետության ժողովրդավարական ռեժիմի մասն են կազմում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր