00:00:00

Հաղարծինի երկու բնակիչ Դիլիջանի ազգային պարկից սոճիներ են փորձել գողանալ

20:46, 11 մայիս 2020 Իրավական

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի երկու բնակիչ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել գողանալ։ Այս մասին հաղորդում է ոստիկանությունը։ «Մայիսի 8-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության մի անդամից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին գյուղի հարակից անտառում հողից հանել են սոճիներ և փորձել գողանալ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Հաղարծին գյուղի երկու բնակիչ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել գողանալ, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության տարարծած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր