00:00:00

Ահագին մարդկանց հետ է շփվել․ Արենիում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

20:06, 11 մայիս 2020

Վայոց Ձորի Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։ «Հաստատվել է մի 60-ամյա կնոջ մոտ նախօրեին։ Եվս երկու հոգու քիչ առաջ ջերմությամբ տեղափոխել են, մեկը՝ կնոջ ամուսինը, մյուսը՝ ընտանիքի հետ շփված անձ։ Ինքնամեկուսացման ցուցում է տրված կոնտակտավորներին։ Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է, հիմա զբաղված են նրանց հայտնաբերելով, մտահոգված ենք»,- նշեց գյուղապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր