00:00:00

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է

20:35, 11 մայիս 2020

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը»  հայտնել էր, որ մայիսի 11-ին` ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: «Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահտվածը երկկողմանի երթևեկելի է: ՏԿԵ նախարարությունն անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր