00:00:00

Հրետանավորները, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մասնագիտական պարապմունքներ են անցկացրել

18:12, 11 մայիս 2020

Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք: ԱՅս ամսին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ: Մայիսի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները: Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները: Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները: 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Ուսումնական կետերի ղեկավարները  հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր