00:00:00

Ոչ վաղ անցյալում լրատվական դաշտի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողներին տեղեկատվական տեռորիստ է անվանում. «Մեդիա պաշտպան»

16:30, 11 մայիս 2020

«Մեդիա պաշտպանը» անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն և տեռոր կա: «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց։ Մասնավորապես, Արման Բաբաջանյանն Արման Թաթոյանին ուղղված խոսքում պնդեց, որ Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն և տեռոր կա, այունհետև պնդեց, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններից մեկն անթույլատրելի բառամթերք է օգտագործում և պիտակավորում է պաշտոնյաներին։ Արման Բաբաջանյանը, փաստացի, լրատվական դաշտում գործող լրագրողներին տեղեկատվական տեռորիստ է անվանում, որն անթույլատրելի է։ Ոչ վաղ անցյալում, Արման Բաբաջանյանն ինքը լրատվական դաշտի ներկայացուցիչ էր, և նախկին գործընկերների նկատմամբ նման վերաբերմունքը չի բխում գործընկերական էթիկայի կանոններից։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորին մնալ կոռեկտության սահմաններում, չպիտակավորել լրագրողների և լրատվականների աշխատանքը: Պետպաշտոնյաների գործունեությունը կարող է քննադատության ենթարկվել, և դրան պետք է հանգիստ վերաբերել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր