00:00:00

Փաշինյանը նախարարների երեք տեղակալների նշանակել է առաջին տեղակալներ

16:06, 11 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 11–ին, ստորագրել է որոշումներ՝ որոնցով երեք նախարարների տեղակալների ազատել է պաշտոններից ու նշանակել առաջին տեղակալներ։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելվով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր