00:00:00

«Որեւէ մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին». Կ. Կարապետյանը պարզաբանեց՝ ինչու է երաշխավորել Քոչարյանի ազատ արձակման համար

14:59, 11 մայիս 2020 Իրավական

«Որեւէ մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին». ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ պատճառով է երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Իր երաշխավորությունը Կարապետյանը երեք հանգամանքով բացատրեց. Ինչու եմ ես միջնորդել՝ կարծում եմ միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, տրամաբանությունը պարզ է. առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի եւ այն համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդ՝ ես հարգում եմ եւ գնահատում Ռոբերտ Քոչարյանի ավանդը եւ ներդրումը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունության գործընթացում: Երրորդ՝ 2 տարի է համարյա այս դատական պրոցեսը տեւում է, եւ հավանական է, որ այն շատ երկար ժամանակ դեռ կարող է տեւել: Այդ պատճառով միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի»: Հարցին, թե չի՞ վախենում հասարակության վերաբերմունքից՝ Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ այդ պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է, ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ: Կարծում եմ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին: Մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին նշեցի, պրոցեսները կատարեք մեկ այլ կերպ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր