00:00:00

Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

13:29, 11 մայիս 2020 Պատահարներ

2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր