00:00:00

«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը դիտաշտարակից նկատել է, որ արգելված առարկաներ են նետել ներս. 6 հեռախոս է եղել

13:35, 11 մայիս 2020 Իրավական

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ: Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր