00:00:00

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

13:05, 11 մայիս 2020 Իրավական

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրում է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեանյութը։ Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որին մասնակից էին եղել մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր