00:00:00

Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել

12:08, 11 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել: Վարչապետի որոշմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գնել Հասրաթյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ տեղակալ է նշանակվել Վրեժ Գալոյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Գալոյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր