00:00:00

Կորոնավիրուսից մահացած 69-ամյա տղամարդն ունեցել է խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

11:23, 11 մայիս 2020

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածը անձը 69-ամյա տղամարդ է։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Ըստ ԱՆ հաղորդագրության՝ տղամարդըն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ:  Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան եւս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր