00:00:00

Պատգամավորներն առաջարկել են հեշտացնել քաղաքացիների կողմից օրինագիծ նախաձեռնելու ճանապարհը

11:03, 11 մայիս 2020

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:Նախագծով կրճատվում է  քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը: Օրենքի նախագիծը հեղինակել են խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Համազասպ Դանիելյանը: «Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը կողմ է փոփոխությանը: Հունվարի 21-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 119 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր