00:00:00

Փարաքարում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք եւ մեկ մահ. Նարեկ Մկրտչյան

09:45, 11 մայիս 2020

Միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ  «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ վաղը թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ: ✅Խնդրում եմ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը: ✅Խիստ զգուշավորություն ցուցաբերեք խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է): ✅Սահմանափակեք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր