00:00:00

Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել հրազենային վիրավորումից

23:09, 10 մայիս 2020 Իրավական

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանական բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր