00:00:00

Շնող գյուղում փրկարարները տարհանել են 5 տան 19 բնակիչների

11:00, 10 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 8-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։ Փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչների, ովքեր ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։ Փրկարարներն ուղղորդված հրման միջոցով իրականացրել են արհեստական քարաթափում, ինչի արդյունքում ընկնելու վտանգ ներկայացնող քարաբեկորները հեռացվել են (մոտ 6 խմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր