Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակները ու առաջնորդական տեղապահները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, առցանց խորհրդակցություն են անցկացրել, քննարկել թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները՝ մանավանդ նոր համավարակի առկայության դժվարին պայմաններում, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց խորհրդակցությունն անցկացվել է մայիսի 8-ին: Համագումարին մասնակցել են Տ. Խաժակ արք. Պարսամյանը (Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչ), Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը (Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Հովակիմ եպս. Մանուկյան (Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը (Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Տաթև եպս. Հակոբյանը (Ռումանիոյհայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ),Տ. Սերովբե եպս. Իսախանյանը (Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Տիրան եպս. Պետրոսյանը (Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ),Տ. Վարդան եպս. Նավասարդյանը(Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ),Տ. Գուսան վրդ. Ալճանյանը (Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ), Տ. Խորեն վրդ. Առաքելյանը (Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ):