00:00:00

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

18:36, 09 մայիս 2020

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա»: Իր ուղերձում Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է․ «Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ցայտուն խորհրդանիշներից մեկն է, որը կապում է Ղազախստանի և Հայաստանի անցյալն ու ներկան: Համոզված եմ, որ հետագայում ևս մեր սրտերում կպահպանենք այն հերոսների հավերժ հիշատակը, ովքեր անցել են Հայրենական մեծ պատերազմի միջով և հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում՝ հանուն համայն մարդկության խաղաղ կյանքի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր