00:00:00

«Նրանք կենդանի դասագիրք են». Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ

17:32, 09 մայիս 2020

Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ եւ հղել իր ջերմ բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանը մեծապես արժեւորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով: Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա եւ վաղվա սերունդների համար: Հանրապետության նախագահը մարտի 18-ին եւս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր