00:00:00

Մայիսյան եռատոնի մեծ խորհուրդը պարտավորեցնող է. «Ժառանգություն»

14:40, 09 մայիս 2020

Մայիսի 9 է, հայոց բազկի ուժով իրականություն դարձած հաղթանակների ու դրանցով պայմանավորված խաղաղության փառապանծ եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեր մեծ ավանդի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում: «Պետական այս մեծ տոնի առթիվ «Ժառանգությունը» շնորհավորում է միավորված ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով իմաստություն և տոկունություն ճիշտ գնահատելու անցյալի ու ներկայի մարտահրավերները, հանուն գալիք  նոր հաղթանակների: Բարդ օրերում ենք նշում այս տոնը, համավարակի մեկուսացման բեռի ներքո, բայց բոլորիս սրտերում  տոնական լույսն է և հիշողությունը մեր հաղթանակների, խորին խոնարհումը հերոսներին ու նրանց ժառանգներին, որոնք անմար են պահում հայրենիքի անվտանգության և խաղաղության անմար կրակը: «Ժառանգությունը» վստահ է, որ մեզ միավորողն ու հզորացնողը մայիսյան հերոսամարտերում ամրացած կամքն է՝ տերը լինելու ինքնիշխան ու ապահով, բարենորոգ կյանքը վստահաբար կերտող պետության: Այդ կամքն է մեզ հեռու պահում օտար խաղերից, ներքին միասնականությունը ջլատող սադրիչ ազդեցություններից: Հայ ժողովուրդը հաղթել է և հաղթելու է միշտ, քանի հավատում է ազգային մեծ իր նպատակներին ու առաքելությանը: Հավաքական ուժերով ամրացնելու ենք հայոց պետականության ժողովրդավարական անկասելի առաջընթացը՝ Արցախի հետ, Սփյուռքին ձեռք ձեռքի, ուս ուսի տված»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր