00:00:00

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում գրանցել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը

14:29, 09 մայիս 2020

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում գրանցել է կորոնավիրուսով  վարակվածության առաջին դեպքը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը: «Վարակվածը մոտ  50 տարեկան  կին է: Գնացել է Մարալիկ իր ծնողներ տուն, ու վարակված հետ է եկել: Հստակ չգիտեմ, բայց ասում են` հուղարկավորության է մասնակցել»,- ասաց նա: Նա նշեց, որ վարակված կինը ամուսնու հետ է ապրում, երեխաները արտերկրում են բնակվում, շատ շփում չի ունեցել մի հարեւանի հետ է շփվել, որը միայնակ է ապրում: «Ամուսինն ու հարեւանը այս պահին մեկուսացված են, իրեն էլ Երեւան են տտեղափոխել, բայց վիճակը լավ է»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր