00:00:00

Գերժամանակակից ինքնաթիռները հանդես են գալիս ցուցադրական թռիչքներով. Հաղթանակի օրվա օդային շքերթը

12:50, 09 մայիս 2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։ ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ: Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։ Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին: Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր